Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հանուն կրթության և կանանց իրավունքների

Հանուն կրթության և կանանց իրավունքների
13.10.2014 | 11:34

Պակիստանցի Մալալա Յուսաֆզայն ու հնդիկ Քայլաշ Սաթյարթին պարգևատրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակով` երեխաների կրթության և կանանց իրավունքների ոլորտում տարած գործունեության համար։

Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հայտարարությունում Նորվեգիայի Նոբելյան հանձնախմբի ղեկավարը խոսել է այս տարվա դափնեկիրների խիզախության և հերոսության մասին։
«Նոբելյան հանձնախումբը կարևոր է համարում այն հանգամանքը, որ հինդու և մահմեդական, հնդիկ և պակիստանցի դափնեկիրները միանում են հանուն կրթության և ընդդեմ ծայրահեղականների»,- ասել է հանձնախմբի նախագահ Թ. Յագլանդը։
Պակիստանցի Մալալա Յուսաֆզայը պայքարել է իր դպրոցում աղջիկների կրթության և իրավունքների պաշտպանության համար։ Այդ պայքարի պատճառով երկու տարի առաջ նա ենթարկվել էր ծայրահեղականների մահացու հարձակմանը։ Հարձակումը վերապրած Մալալան մեկ տարի անց ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի երիտասարդների համաժողովում։
«Մեկ երեխան, մեկ ուսուցիչը, մեկ գիրքը և մեկ գրիչը կարող են աշխարհը փոխել»,- հայտարարել էր Մալալան։
Խաղաղության Նոբելյան մրցանակի մյուս դափնեկիրն է Քայլաշ Սաթյարթին, որը երկար տարիներ Հնդկաստանում պաշտպանել է երեխաների իրավունքները և պայքարել է երեխաների ստրկական աշխատանքային պայմանների դեմ։
«Այս մրցանակը մեծ պատիվ է իրենց մանկությունից զրկված բոլոր երեխաների համար։ Դա մեծ պատիվ է նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են երեխաների ստրկական աշխատանքի դեմ ամբողջ աշխարհում»,- ասել է Քայլաշ Սաթյարթին։

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ